Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է հեռանալ «Ռեալ»-ից խաղային պրակտիկայի պակասի պատճառով: «Լա լիգա»-ի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա դարպասապահը մասնակցել է ընդամենը 7 հանդիպման․ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ․ հունիսը:
Լունինին փոխարինելու համար մադրիդցիները դիտարկում են դարպասապահ Դավիդ Սորիային, ով հունիսի 30-ին կարող է դառնալ ազատ գործակալ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 30-ամյա իսպանացին արդեն երկարաձգել է պայմանագիրը «Խետաֆե»-ի հետ: