«Չելսին» Մաուրիսիո Պոչետինոյի նշանակումից հետո ծրագրում է կազմի լայնածավալ թարմացում իրականացնել:
Նոր գլխավոր մարզչի գալուց հետո ակումբը մտադիր է կրճատել կազմը, որը նախորդ երկու տրանսֆերային պատուհաններից հետո գերազանցել է 30-ը: Ինչպես գրում է Daily Mail-ը, ակումբը նախատեսում է, որ թիմը կլքի ավելի քան 10 ֆուտբոլիստ:
Սպասվում է, որ «Չելսիից» կհեռանան Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Հաքիմ Զիեշը, Քրիստիան Պուլիշիչը, Էդուար Մենդին և Կալում Հադսոն-Օդոյը: Կալիդու Կուլիբալիի, Սեսար Ասպիլիկուետայի և Նգոլո Կանտեի ապագան մնում է հարցականի տակ։
Տարբեր ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Մատեո Կովաչիչի, Կոնոր Գալահերի, Տրևո Չալոբայի և Ռուբեն Լոֆտուս-Չիկի նկատմամբ: «Չելսիից» կարող է հեռանալ նաև Մեյսոն Մաունթը, ում ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Արսենալը», սակայն Պոչետինոն կցանկանար, որ նա մնար:
Այդ ֆուտբոլիստների համար «Չելսին» ծախսել է 259,5 մլն ֆունտ (մոտ 300 մլն եվրո)։ Նրանց համար ակումբը ցանկանում է վաստակել մոտ 280 միլիոն ֆունտ ստերլինգ (գրեթե 325 միլիոն եվրո)։
Բացի այդ, «Չելսիի» ավելի քան 20 ֆուտբոլիստ այժմ վարձավճարով հանդես են գալիս այլ ակումբներում: Լոնդոնցիները մտադիր են կրճատել նրանց թիվը, ուստի ամռանը կգերադասեն լիարժեք տրանսֆերներ իրականացնել։
Ժոաու Ֆելիշը և Դենիս Զաքարիան վերադարձել են համապատասխանաբար «Ատլետիկո» և «Յուվենտուս». «ազնվականները» չեն գնի նրանց տրանսֆերային իրավունքները։