Սպորտ

Գվարդիոլան ԱՊԼ լավագույն մարզիչ

Անգլիայի պրեմիեր լիգան Պեպ Գվարդիոլային ճանաչել է մրցաշրջանի լավագույն մարզիչ: «Մանչեսթեր Սիթին» իսպանացի մասնագետի գլխավորությամբ երրորդ անգամ անընդմեջ հաղթել է առաջնությունում:

Կատալոնացի մասնագետը 4-րդ անգամ արժանացավ մրցանակին։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել Ժոզե Մոուրինյոյից և Արսեն Վենգերից ու հետ է մնում միայն Ալեքս Ֆերգյուսոնից, ով այս մրցանակին արժանացել է 11 անգամ:

«Ես հիացած եմ, դա մեծ պատիվ է։ Խոստանում եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կրկին կպայքարենք տիտղոսի համար, որպեսզի ավելի հանրահայտ դարձնենք այս լիգան»,- ասել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչը: