«Բարսելոնան» Լիոնել Մեսսիի տրանսֆերի վրա աշխատում է «Ինտեր Մայամիի» հետ համատեղ: Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը: Սպասվում է, որ այն չի երկարաձգվի։
Մեսսին շահավետ առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից, սակայն «Բարսելոնա» վերադառնալու կամ ՄԼՍ-ի ակումբ տեղափոխվելու տարբերակը դեռ կա: Լեոն այնքան էլ չի ցանկանում մի քանի տարով ընտանիքը տեղափոխել Սաուդյան Արաբիա և կնախընտրեր վերադառնալ Կատալոնիա: Սակայն նույնիսկ Սերժի Բուսկետսի և Ժորդի Ալբայի հեռանալուց հետո Մեսսիի հետ պայմանագիր կնքելը «Բարսելոնայի» համար տնտեսական տեսանկյունից անիրագործելի է:
Ինչպես պնդում է L’Équipe-ը, «Բարսելոնան» և «Ինտեր Մայամին» համատեղ աշխատում են գործարքի ձևակերպման վրա, որը թույլ կտա «կապտանռնագույններին»՝ շրջանցել ֆինանսական խոչընդոտները: Հնարավոր է տարբերակ է համարվում այն, որ ամռանը Լեոն պայմանագիր կկնքի ամերիկյան ակումբի հետ, իսկ անմիջապես հետո 6 կամ 18 ամսով վարձակալությամբ կտրվի «Բարսային»: Դա նրան թույլ կտա՝ մինչև 2024թ. Ամերիկայի գավաթը խաղալ թոփ-մակարդակում:
Այս տարբերակն արդեն քննարկվել էր անցյալ տարի, բայց հետո մերժվել էր։ Այժմ այն, կարծես, ամենահուսալի լուծումն է համարվում: