Սպորտ

Արթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup-ի ոսկե, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Վառնայում անցկացվող World Challenge Cup մրցաշարում Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալի է արժանացել, Արթուր Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Արթուր Ավետիսյանը օղակներ վարժությունում գրանցել է 14,700, Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում գրանցել է 14,233 արդյունք։

Մարմնամարզիկները նախապատրաստվում են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Ավելի վաղ՝ ապրիլին, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող՝ մինչ այդ ոսկե մեդալներ նվաճելով Կոտբուսում, Դոհայում և Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլերի հենացատկի վարժության եզրափակիչներում: