Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վալյադոլիդի» դեմ։ «Բլաուգրանասը» արտագնա խաղում կրեց հերթական պարտությունը՝ 1:3 հաշվով։
2-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց կատալոնացիների պաշտպան Անդրեաս Քրիստենսենը: 22-րդ րոեպին Կայլ Լարինը վստահ իրացրեց 11-մետրանոցը և կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Երրորդ գոլը 73-ին խփեց Գոնսալո Պլատան։ 84-րդ րոպեին «Բարսայի» միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։
Այս հաղթանակից հետո «Վալյադոլիդը» վաստակեց 38 միավոր, լքեց վտանգավոր գոտին և բարձրացավ 17-րդ հորիզոնական։ «Բարսելոնան», 85 միավորով, շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։