Մասիմիլիանո Ալեգրին 10 միավորից զրկելուց հետո դժգոհություն է հայտնել «Յուվենտուս»-ից: Միավորներ հանելու մասին տեղեկությունից հետո թուրինցիները Ա սերիայի 36-րդ տուրում 1:4 հաշվով պարտություն կրեցին «Էմպոլիից»:
«Մենք չենք կարող արդարացումներ փնտրել, մենք «Յուվենտուսն» ենք, սովոր ենք հաղթել կամ գոնե պայքարել հաղթանակի համար։ Բնականաբար, տարօրինակ է, որ վճիռը կայացվել է խաղի մեկնարկից 10 րոպե առաջ։ Բայց դա չի արդարացնում մեր հոգեբանական կոլապսը։ Հիմա մենք կարող ենք միայն լռել և ընդունել պարտությունը։ Խաղից առաջ մենք ունեինք 69 միավոր, զբաղեցնում էինք երկրորդ տեղը։ Նույնիսկ 10 միավոր հանելուց հետո այսօրվա հաղթանակը մեզ հնարավորություն կտար «Միլանի» հետ պայքարել Չեմպիոնների լիգայի տեղի համար։ Ցավոք, ամեն ինչ այլ կերպ ստացվեց։
Մենք պետք է փորձենք վաստակել 6 միավոր և փաստացի մնալ երկրորդ տեղում։ Թիմն ամեն ինչ արեց սյուրռեալիստական իրավիճակում, նույնիսկ ավելին, քան կարելի էր ակնկալել:
Մենք պետք է ամեն ինչ քննարկենք ղեկավարության հետ, հասկանանք, թե որտեղ ենք հանդես գալու, արդյո՞ք մեզ թույլ կտան հանդես գալ Եվրոպայի լիգայում։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, անհարգալից է խաղացողների և մարզիչների նկատմամբ, նրանց, որոնք կատարում են իրենց աշխատանքը։ Ես չեմ թելադրում, թե ինչպես պետք է լինի լուծումը, ես պարզապես խնդրում եմ մեկընդմիշտ որոշում կայացնել: Բավական է», - DAZN-ի եթերում հայտարարել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը: