«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում ժամանակից շուտ հռչակվել է Անգլիայի չեմպիոն։
«Արսենալը» 37-րդ տուրի խաղում 1-0 հաշվով պարտվել է «Նոթինգհեմին»։ Հանդիպման միակ գոլը խփել է հարձակվող Տայվո Ավոնիյին, որն աչքի է ընկել 19-րդ րոպեին։ «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիին» զիջում է չորս միավորով: Միաժամանակ, «Արսենալին» մնացել է մեկ խաղ մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ «Մանչեսթեր Սիթիին»՝ երեք։
«Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Թիմը 36 խաղից հետո վաստակել է 81 միավոր։
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթին» 9-րդ անգամ է հռչակվում երկրի չեմպիոն։