Սպորտ

Նախկին ԽՍՀՄ-ից միայն 6 ֆուտբոլիստ է խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում. Մխիթարյանը կարող է դառնալ 7-րդը

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և դարձավ Հայաստանի առաջին ֆուտբոլիստը, ում դա հաջողվեց:

Եթե նա եզրափակչում դուրս գա խաղադաշտ, կդառնա նախկին ԽՍՀՄ-ի 7-րդ խաղացողը, ով կխաղա Եվրոպայի ամենահեղինակավոր խաղում:

Եզրափակչում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստներն են՝ Ալեքսանդր Զինչենկոն, Ալեքսանդր Գլեբը, Դմիտրի Ալենիչևը, Անատոլի Տիմոշչուկը, Անդրեյ Շևչենկոն և Կախա Կալաձեն: 

Ընդ որում, Կալաձեն միակն է, ով երկու անգամ հաղթել է ՉԼ – ում։