«Բարսելոնան» Լա լիգայի 35-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Ռեալ Սոսիեդադին»՝ 1:2։
Առաջին գոլը կատալոնացիները բաց թողեցին արդեն հինգերորդ րոպեին՝ Միկել Մերինոյից, իսկ երկրորդը՝ 72-ին Ալեքսանդր Սերլոյից։
Վերջին րոպեներին Ռոբերտ Լևանդովսկին մեկ գոլ խփեց և թույլ տվեց թիմին խուսափել չոր պարտությունից։
«Բարսելոնան», որը մեկ շաբաթ առաջ ապահովել է լիգայի տիտղոսը, 85 միավորով գլխավորում է Լիգան։ «Ռեալ Սոսիեդադը» չորրորդն է (65):