Կիսաեզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Վեստ Հեմը» նվազագույն հաշվով հյուրընկալվելիս հաղթեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» ու երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթեց ընդհանուր 3-1 հաշվով: Հանդիպման միակ գոլը հիմնական ժամանակին ավելացված չորրորդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսը:
Կիսաեզրափակչի մյուս խաղում իտալական «Ֆիորենտինան» 3-1 հաշվով հաղթեց շվեյցարական «Բազելին» ու, երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթելով 4-3 հաշվով, նվաճեց եզրափակչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: