Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Անչելոտին դեռ պետք է հաստատի «Ռեալում» մնալու մտադրությունը

Սպորտ

19 Մայիսի, 14:14

«Ռեալը» չի պատրաստվում հեռացնել Կարլո Անչելոտիին, սակայն ակումբում դժգոհ են Լա Լիգայի արդյունքներից:

Ինչպես գրում է As-ը, հաջորդ շաբաթ Ֆլորենտինո Պերեսը կհանդիպի Կարլո Անչելոտիի հետ, որպեսզի քննարկի հաջորդ մրցաշրջանի ծրագրերը: «Ռեալի» նախագահն առաջին ձեռքից է ցանկանում իմանալ, թե ինչն է հուզում մարզչին:

Այս պահին «Մադրիդում» չեն կասկածում, որ Անչելոտին կշարունակի մինչև 2024թ․ գործող պայմանագրի ավարտը: Սակայն Կառլոն նախկինի պես աշխատանքի առաջարկ ունի Բրազիլիայի հավաքականից, ուստի Պերեսի հետ անձնական հանդիպման ժամանակ մարզիչը պետք է հաստատի «Ռեալում» մնալու մտադրությունը:

«Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ այս մրցաշրջանում թիմը հիանալի հանդես եկավ Իսպանիայի գավաթում, ընդունելի խաղաց Չեմպիոնների լիգայում և վատ հանդես եկավ առաջնությունում:

Նշվում է, որ «Ռեալում» անընդունելի են համարում այն, որ թիմը չեմպիոնության համար պայքարը դադարեցրել է ավելի քան մեկ ամիս առաջ: Մարզչական շտաբից չեն պահանջում մշտական հաղթանակներ բոլոր մրցաշարերում, սակայն ղեկավարությունը ցանկանում է, որ թիմը պայքարի գավաթների համար: Չեմպիոնների լիգայում դա հաջողվեց, Լա Լիգայում՝ ոչ։ Սա Անչելոտիից գլխավոր պահանջն է եղել։

 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել