Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Սևիլիան» ընդունել էր «Յուվենտուսին»: Հանդիպումն անցավ բավական դրամատիկ պայքարում։ Հաշիվը 65-րդ րոպեին բացեց Դուշան Վլահովիչը, իսկ «Սևիլիայի» պատասխան գնդակը 71-րդ րոպեին խփեց Սուսոն։
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի 5-րդ րոպեին Լամելան առաջ մղեց «Սևիլյային»: Այսպիսով, «Սևիլիան» ընդհանուր դիմակայութնունում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ, որի շրջանակում մայիսի 31-ին կմրցի «Ռոմայի» դեմ։
Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում մայիսի 31-ին: