Սպորտ

«Ռոման» դիմանում է և դուրս է գալիս Եվրոպա լիգայի եզրափակիչ

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Բայերի» դեմ։ Լարված պայքարում անցած հանդիպմանը այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց։ Հիշեցնենք, որ Մոուրինյոյի սաները առաջին խաղում հաղթել էին նվազագույն հաշվով։ 

Այսպիսով, «Ռոման» ընդհանուր դիմակայությունում հաղթեղ 1:0 հաշվով` դուրս գալով Եվրոպա լիգայի եզրափակիչ։ Նշենք, որ Ժոզե Մոուրինիոյի թիմը երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալու եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում։

Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում մայիսի 31-ին: