Սպորտ

«Մեզ չէր հաջողվում հարձակողական խաղ կառուցել». Կուրտուան «Սիթիի» դեմ խաղի մասին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում մադրիդյան թիմի գլխավոր խնդիրը հարձակողական գծի անհաջող խաղն էր․ «Պետք էր պարզ փոխանցումներով խաղալ։ «Սիթին» անհավանական մրցաշրջան է անցկացնում, այդ թվում՝ ներքին առաջնությունում։ Այդ պատճառով մենք պետք է խաղայինք մաքսիմումով։

Գլխավոր խնդիրն այն էր, որ մեզ չէր հաջողվում հարձակողական խաղ կառուցել։ Մենք շահեկան պահեր չէինք ստեղծում, և «Սիթին» իրեն ավելի հարմարավետ էր զգում։ Թվում էր՝ մեր բախտը չի բերում։ Նրանք գոլ խփեցին, հետո Կրոսն իր հարվածով հարվածեց դարպասաձողին։ Նախորդ մրցաշրջանում մեզ բախտը ժպտաց նման մանրուքներում, իսկ այս մրցաշրջանում՝ ոչ։ Ընդմիջմանը մենք վստահ էինք, որ կարող ենք փոխել խաղի ընթացքը, բայց մենք փոխանցումներով չէինք խաղում, և դա մեզ վրա թանկ նստեց»,- Կուրտուայի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքում «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին Ստամբուլում կմրցի Միլանի «Ինտերի» դեմ: