Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայիսի 18-ին բուժզննում է անցել։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան բուժզննում է անցել Ռոզանոյի «Humanitas» ինստիտուտում։ Կիսապաշտպանը ձախ ազդրի մկանային լարվածություն ունի։ Նրա վիճակը դարձյալ կգնահատվի առաջիկա օրերին»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման 44-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր։