Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 12-րդ տուրում «Քոլամբուս Քրյուն» ընդունել է «Լոս Անջելես Գելաքսիին» և հաղթել 2:0 հաշվով։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը և գոլի հեղինակ դարձել։
Հաշիվը 25-րդ րոպեին բացել է հայ ֆուտբոլիստը, իսկ այն 43-րդ րոպեին կրկնապատկել է Մալտե Ամունդսենը։
Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողն ամերիկյան թիմի կազմում անցկացրած 9 խաղում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
🇦🇷 La Dupla 🇨🇴@Lucazelarayan31 ✘ @CuchoHernandez pic.twitter.com/Sf65CSoao4
— The Crew (@ColumbusCrew) May 18, 2023