Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» ուժերը չափեց Մադրիդի «Ռեալի» հետ։ Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։
Պատասխան խաղում անգլիական ակումբը ոչ մի շանս չտվեց մրցակցին և հաղթանակ տոնեց խոշոր՝ 4։0 հաշվով։ 23-րդ րոպեին Բեռնարդու Սիլվան բացեց հաշիվը, 37-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, 76-րդ րոպեին Միլիտաոն ինքագոլի հեղինակ դարձավ, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Խուլիան Ալվարեսը։
«Մանչեսթեր Սիթին» եզրափակչում է, որտեղ ուժերը կչափի «Ինտերի» հետ։ Վճռորոշ խաղը տեղի կունենա հունիսի 10-ին՝ Ստամբուլում։