Հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է Գաբոնի հավաքականում կարիերան վերսկսելու մասին, հաղորդում Է Reuters-ը: Օբամեյանգի խոսքով՝ նման որոշում կայացնելու համար իրեն ոգեշնչել է երկրի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան:
Նշենք, որ անցած տարվա մայիսին Օբամեյանգը հայտարարել էր հավաքականում կարիերան ավարտելու մասին։ «Չելսիի» ֆուտբոլիստը հավաքականում անցկացրել է 72 խաղ և հեղինակել 30 գնդակ: Այժմ Գաբոնը պայքարում է հաջորդ հունվարին կայանալիք Աֆրիկայի Ազգերի Գավաթի եզրափակիչ փուլ դուրս գալու համար: