Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 29 ℃

Рус Eng

Մխիթարյանի բացառիկ ցուցանիշը. հայ ֆուտբոլիստը կարող է դառնալ աշխարհում առաջինը

Սպորտ

17 Մայիսի, 12:40

Միլանի «Ինտերը» երկու խաղերի արդյունքում հաղթեց «Միլանին» և 2010 թվականից հետո առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Սա նշանակում է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը նվաճել է եվրագավաթների երեք գլխավոր մրցանակները:

Հենրիխի հավաքածուում արդեն կան Եվրոպայի լիգայի-2016/17-ի («Մանչեսթեր Յունայթեդի» հետ) և Կոնֆերենցիաների լիգայի-2021/22-ի («Ռոմայի» հետ) գավաթները: Բացակայում է միայն Չեմպիոնների լիգայի գավաթը։

Նշենք, որ մտահոգություններ կան՝ կապված Հենրիխի վնասվածքի հետ․ ֆուտբոլիստը երեկ տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսի վերջում փոխարինվեց։ Նախնական տվյալներով՝ նրա աջ ազդրի քառագլուխ մկանն է վնասվել, սակայն ամեն ինչ պարզ կդառնա մոտ օրերս։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին՝ Ստամբուլում: 

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել