«Ինտերի» նախագահը խոսել է Սիմոնե Ինձագիի հետ աշխատելու մասին․ «Շատ մարզիչների հետ եմ աշխատել, բայց վստահեցնում եմ, որ Ինձագին յուրահատուկ է։
Նա շատ հանգիստ է ցանկացած իրավիճակում, իսկ հանգստությունն անհավանական որակ է։ Նա նաև միակ մարզիչն է, ով ինձ չի խնդրում խաղացողներ գնել»,- չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0) հետո Sky Sport-ի եթերում ասել է Սթիվեն Չժանը: