Սպորտ

Մխիթարյանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Միլանի Ջուզզեպե Միացայի անվան մարզադաշտում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ինտեր»-«Միլան» պատասխան հանդիպումը։ 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Նրա փոխարեն խաղը շարունակեց Մարցելո Բրոզովիչը։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը չբացվեց, իսկ երկրորդ խաղակեսի 74-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսն առաջ մղեց «Ինտերին»։ Միլանյան թիմերի պայքարն այս հաշվով էլ ավարտվեց։ 

Առաջին խաղում «Ինտերը» հաղթանակ էր տոնել 2։0 հաշվով և ընդհանուր՝ 3։0 հաշվով հաղթելով՝ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ։ 

Մայիսի 17-ին հայտնի կդառնա նաև եզրափակչի մյուս ուղեգրի տերը։ Պատասխան խաղում կմրցեն «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին՝ Ստամբուլում։