Մարսելո Բյելսան նշանակվել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ:
Արգենտինացի մասնագետը թիմը կպատրաստի ԱԱ-2026-ի ընտրական փուլի համար։ Պայմանագրի պայմանները չեն հաղորդվում, սակայն ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ համաձայնագիրը նախատեսված է մինչև աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը՝ մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու դեպքում երկարաձգման տարբերակով:
67-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը անգլիական «Լիդսն» էր, որը նա լքել էր 2022 թվականի փետրվարին:
Սա Բյելսայի երրորդ փորձն է հավաքականների հետ։ Նա մարզել է Արգենտինայի (1998-2004) և Չիլիի (2007-2011) ազգային հավաքականները: