«Բարսելոնայի» տղամարդկանց և կանանց թիմերը տոնել են չեմպիոնական տիտղոսների նվաճումը:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները, շքերթին մասնակցել է 76 հազար մարդ։ Թիմերի ավտոբուսները «Կամպ Նոուից» շարժվել են դեպի Հաղթական կամար։
Ֆուտբոլիստները շարֆեր և շապիկներ են նետել երկրպագուների ուղղությամբ: «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավին երկրպագուների հետ կիսվել է գարեջրի մի քանի տարաներով:
Նշվում է, որ Ֆրանկ Քեսիեն և Ռոբերտ Լևանդովսկին սիրով ցուցադրել են իրենց պարային հմտությունները, իսկ Ժյուլ Կունդեն շքերթին ժամանել է Ուսման Դեմբելեի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կանանց թիմը 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց Իսպանիայի առաջնությունում, իսկ տղամարդկանց թիմը՝ 4 տարվա մեջ առաջին անգամ նվաճեց այն: