Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 29 ℃

Рус Eng

Հանուն Մխիթարյանի՝ ցանկանում եմ, որ «Ինտերը» հաղթի գավաթը. Միրչա Լուչեսկու

Սպորտ

15 Մայիսի, 17:16

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլան»-«Ինտեր» խաղի և Հենրիխ Մխիթարյանի մասին․ «Ինձ շատ դուր եկավ «Ինտեր»-«Միլան» հանդիպումը։ Ես գերված էի Մխիթարյանի ցուցադրած խաղով, ում մարզել եմ «Շախտյորում»։ Խաղից հետո ես Հենրիխին շնորհավորեցի։ Հանուն Մխիթարյանի և այս ակումբի հետ իմ պատմության՝ ցանկանում եմ, որ «Ինտերը» հաղթի գավաթը։

Կարծում եմ, որ այս զույգից հենց «Ինտերը» կմեկնի Ստամբուլ և եզրափակչում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Եզրափակչում ամեն ինչ կարող է պատահել, բայց ես կարծում եմ, որ «Ինտերը» հաղթելու ավելի մեծ շանսեր կունենար «Ռեալի» հետ խաղում»։

Հիշեցնենք, որ Լուչեսկուն «Ինտերը» մարզել է 1998/1999 մրցաշրջանում և թիմի հետ դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել