Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 17 ℃

Рус Eng

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» չեմպիոնության առթիվ

Սպորտ

15 Մայիսի, 12:05

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» Լա լիգայում ժամանակից շուտ չեմպiոն հռչակվելու կապակցությամբ: Կատալոնացիները նվաճեցին իրենց 27-րդ տիտղոսը:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում չեմպիոնությունը նվաճած մադրիդցիներն ունեին ռեկորդային՝ 35 հաղթանակ:

«Շնորհավորում ենք Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանի չեմպիոն «Բարսելոնային»»,-ասված է ակումբի թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ կիրակի օրը «Բարսելոնան» Լա Լիգայի 34-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթեց «Էսպանյոլին» (4:2) և ժամանակից շուտ նվաճեց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

 

Հետևեք մեզ Telegram-ում