Սպորտ

«Մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել Մեսսիի հետ, սակայն մեծ գումարներ չենք ներդնի». Լապորտա

Ժոան Լապորտան պատմել է, որ վերջերս շփվել է Լեո Մեսսիի հետ․

«Ես խոսեցի Լեոյի հետ, որպեսզի ինչ-որ կերպ շտկեմ այն իրավիճակը, որն առաջացավ, երբ ես ստիպված էի ակումբը վեր դասել ամեն ինչից, ներառյալ իրենից՝ աշխարհի լավագույն խաղացողից: Վերջերս մենք նամակագրություն ենք ունեցել: Այս հաղորդակցությունը իսկապես լցված էր սիրով, հաճելի էր: Ես նրան շնորհավորել եմ աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։ Մենք ծանոթ ենք երկար տարիներ, մենք ձևավորված հարաբերություններ ունենք։

Մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել Մեսսիի հետ, սակայն մեծ գումարներ չենք ներդնի պայմանագրի ստորագրման համար։ Ակումբը գտնվում է խիստ խնայողության ռեժիմում։ Մենք աշխատում ենք հաջորդ մրցաշրջանում շատ մրցունակ թիմ ստեղծելու ուղղությամբ։ Տեսնենք՝ մեր տնտեսական կենսունակության ծրագիրը կհաստատվի՞», - ասել է «Բարսելոնայի» նախագահը Els matins de TV3-ի հետ զրույցում: