Կոնֆերենցիաների լիգայում կայացել են կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Կիսաեզրափակչի առաջին խաղում «Վեսթ Հեմը» հաղթեց ԱԶ-ին` 2:1: Առաջին կեսի վերջնամասում հյուրերին առաջ մղեց Տինջանի Ռեյնդերսը: 67-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ հավասարակշռությունը վերականգնեց Մոհամեդ Բենրահմանը: 76-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Մայքլ Անտոնիոն՝ 2-1:
Մյուս խաղում «Բազելը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։ Առաջին խաղակեսում տանտերերի աչքի ընկավ Արթուր Կաբրալը։ 71-րդ րոպեին հյուրերից հաշիվը հավասարեցրեց Անդի Դիուֆը։ 90+2-րդ րոպեին Զեկի Ամբուդիի խփած գոլը հաղթանակ պարգևեց Շվեյցարիան ներկայացնող թիմին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 18-ին։