Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Սևիլիան» հյուընկլավելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Առաջին կեսում՝ 26-րդ րոպեին, իսպանական թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Յուսուֆ Էն-Նեսերին։ Թուրինյան ակումբը փրկվեց պարտությունից 90+7-րդ րոպեին Ֆեդերիկո Գատտիի խփած գոլի շնորհիվ։
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 18-ին։