Սպորտ

Բռնցքամարտի ԱԱ. Նարեկ Մանասյանը զիջեց մրցակցին՝ դառնալով բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտի ԱԱ. Նարեկ Մանասյանը զիջեց մրցակցին՝ դառնալով բրոնզե մեդալակիր

Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Նարեկ Մանասյանը պարտություն կրեց՝ բավարարվելով բրոնզե մեդալով: Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը 0-5 հաշվով պարտվեց Եվրոպայի չեմպիոն, Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբես Մուհիդինին: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից այսօր ռինգ դուրս կգա (63,5 կգ) ու եզրափակիչի համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևն է:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական