Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Յոզուա Կիմիխի ծառայություններով:
Լրագրողներ Ֆիլիպ Քեսլերի և Մանուել Բոնկեի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը դիտարկում է 2024 թվականին գերմանացի կիսապաշտպանին ձեռք բերելու հնարավորությունը՝ Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի հեռանալուց հետո: «Ռեալը» ցանկանում է, որ փորձառու և կայացած խաղացողը դառնա իրենց երիտասարդացող կիսապաշտպանության առաջատարը:
Այս ամառ Կիմիխը չի դիտարկի այլ ակումբ տեղափոխությունը, և «Բավարիան» նրան բաց չի թողնի: Սակայն հաջորդ տարի եթե նոր պայմանագիր չստորագրվի, մյունխենցիները վերջին շանսը կունենան Կիմիխի տրանսֆերից գումար վաստակելու համար:
Կիմիխը պատրաստ է որոշակի պահի տեղափոխվել արտասահմանյան ակումբ, բայց նա կդիտարկի միայն լավագույն թիմերի առաջարկները, որոնք հնարավորություն ունեն հաղթելու Չեմպիոնների լիգայում:
28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը: