Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Սան Սիրո» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։ «Ինտերը» նոմինալ հյուրի կարգավիճակում 2։0 հաշվով հաղթեց «Միլանին»։
Նախ 8-րդ րոպեին հաշիվը բացեց Էդին Ջեկոն, ապա 11-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը։ 32-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Միլանի» դարպասին, սակայն VAR-ի միջամտությամբ այն չեղարկվեց։ Թիմերն ընդմիջման գնացին 0։2 հաշվով։
Երկրորդ կեսում գոլեր չգրանցվեցին։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 63-րդ րոպեին։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին