Սպորտ

Մխիթարյանը` «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի  «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:

Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը դաշտում անցկացրեց 63 րոպե, կատարեց 19 ճշգրիտ փոխանցում (95%) և 2 դիպուկ հարված, 4 անգամ խլեց գնդակը և վազեց 8 կիլոմետր։