Սպորտ

Վինիսիուսի և Դե Բրույնեի բենեֆիսը. «Ռեալն» ու «Սիթին» չպարզեցին հաղթողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ «Ռեալը» ոչ-ոքի խաղաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում՝ 1:1: 

Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Վինիսիուս Ժունիորը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ «Քաղաքաբնակների» պատասխան գոլը 67-րդ րոպեին խփեց Կևին դե Բրույնեն։ Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։