ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկում, հաղորդում է «Agence France Presse»-ը: Պարբերականի տեղեկություններով՝ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրն արաբական ակումբի հետ «հսկայական» է անվանել: Ենթադրվում է, որ կողմերի միջև գործարքը դե ֆակտո ավարտված է: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի վերջին:
Մայիսի սկզբին Մեսսին առանց ակումբի ղեկավարության թույլտվության մեկնել Էր Սաուդյան Արաբիա: ՊՍԺ-ն ֆուտբոլիստին հեռացրել է մարզումներից, մայիսի 8-ին արգենտինացին վերադարձել է ընդհանուր խումբ: Կիրակի օրը ԶԼՄ-ները հայտնել են, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը 35‑ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ արգենտինացին, իբր, համաձայնություն է տվել Սաուդյան Արաբիայի «Ալ‑Հիլալ» տեղափոխությանը: Ընդ որում, նշվում է, որ Մեսսիի կինը կտրականապես դեմ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել է 20 գնդակ և կատարել 19 գոլային փոխանցում: