Սպորտ

Մեսսին վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին

Հարձակվող Լիոնել Մեսսին երկուշաբթի օրը վերադարձել է «Պարի Սեն Ժերմենի» հետ մարզումներին․ հայտնում է ֆրանսիական ակումբը: Անցած շաբաթ զլմ-ները հայտնել էին, որ ՊՍԺ‑ն արգենտինացուն երկու շաբաթով հեռացրել է մարզումներից Սաուդյան Արաբիա չհամաձայնեցված մեկնելու պատճառով։

Հետագայում Մեսսին բաց է թողել «Տրուայի» դեմ Ֆրանսիայի առաջնության հանդիպումը (3:1): Ավելի ուշ հարձակվողը ներողություն է խնդրել թիմակիցներից և հայտարարել, որ սպասում է ակումբի որոշմանը:

Մեսսին ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում փարիզցիների կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել է 20 գնդակ և կատարել 19 գոլային փոխանցում:
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը գլխավորող ՊՍԺ-ն առաջիկա խաղում՝ մայիսի 13-ին, կընդունի «Այաչոյին»: