Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։ Եզրափակչում Լուանի ակումբը՝ «Պալմա Ֆուտզալը», մրցել է Լիսաբոնի «Սպորտինգի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով:
Հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում իսպանական ակումբը հաղթել է 5:3 հաշվով՝ շնորհիվ հենց Լուանի կողմից հետ մղված հարվածի։
Նշենք, որ Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ եզրափակիչում Հայաստանի հավաքականի դարպասապահը դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։