Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով։
67 կգ քաշային հայ մարզիկը մեծ առավելությամբ հաղթել է Տայպեի ներկայացուցիչ Լին Յուին։ Մադոյանը շատ ակտիվ ու գրագետ է գործել և 2-րդ ռաունդում նոկդաունի ենթարկել մրցակցին։
Այսօր ավելի վաղ հաղթանակ էր տոնել նաև 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը՝ 5։0 հաշվով առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանիի նկատմամբ։