Սպորտ

Նարեկ Մանասյանը 3 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին

Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Նարեկ Մանասյանը մեկնարկել է տպավորիչ հաղթանակով։

92 կգ քաշային հայ մարզիկը պայքարն սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ հաղթել է Կոտդիուվարի ներկայացուցիչ Վիլիամ Մբանգիին։ 2-րդ ռաունդում Եվրոպայի բրոնզե մեդալակիրը 3 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։