Սպորտ

Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանը մեկնարկում հաղթել է Իրանի ներկայացուցչին

Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։

Եվրոպայի փոխչեմպիոնի մրցակիցն Իրանի ներկայացուցիչ Պոուրյա Աբդուլմալեկիջերան էր։ Բազեյանը շատ գրագետ մենամարտ է անցկացրել և բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել է 5։0 հաշվով։