«Նապոլիի» ֆուտբոլիստները ժամանակից շուտ նվաճել են Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսը 2022/23 մրցաշրջանի արդյունքներով: Իտալիայի առաջնության 33‑րդ տուրում նեապոլցիները ոչ ոքի խաղացին «Ուդինեզեի» հետ ՝ 1:1: Կիսապաշտպան Սանդի Լովրիչի գոլին հյուրերը պատասխանել են հարձակվող Վիկտոր Օսիմհենի դիպուկ հարվածով:
Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» վաստակեց 80 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` 33 տարի անց դառնալով Ա սերիայի չեմպիոն։
Այս չեմպիոնությունը «Նապոլիի» համար առաջինն է վերջին 33 տարում և 3-րդը՝ պատմության մեջ: Վերջին անգամ ակումբը չեմպիոն է դարձել, երբ Դիեգո Մարադոնան խաղում էր նեապոլյան թիմում: