Փարիզյան ակումբը ֆուտբոլիստին երկու շաբաթով հեռացրել է առանց թույլտվության Սաուդյան Արաբիա մեկնելու համար: Նա բաց կթողնի «Տրուայի» և «Այաչոյի» դեմ հանդիպումները։
Ինչպես նկարագրում է L’Equipe-ը, արգենտինացին «չի կարող պատկերացնել, որ կվերադառնա կատարվածից հետո և կրկին կխաղա «Պարկ դե Պրենս»-ում, որտեղ իրեն կրկին սուլելու են»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ցանկանում է, որ Լեոն հեռացումից հետո խաղա թիմի կազմում:
Նշվում է, որ պայմանագիրը խզելու շուրջ բանակցություններ չեն ընթանում: Եթե Մեսսին ցանկանում է ժամանակից շուտ հեռանալ ակումբից, ապա առաջինը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ։
Լիոնելի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Դրա երկարաձգումը քիչ հավանական է։