ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն առաջին անգամ մեկնաբանել է Լիոնել Մեսսիի երկշաբաթյա հեռացումը:
Ավելի վաղ փարիզյան ակումբը առանց թույլտվության Սաուդյան Արաբիա մեկնելու համար արգենտինացուն երկու շաբաթով հեռացրել էր: Նա բաց կթողնի «Տրուայի» և «Այաչոյի» դեմ հանդիպումները։
«Եկեք սկսենք իրադարձությունների ժամանակագրությունից։ Շաբաթվա սկզբին ղեկավարությունն ինձ տեղեկացրեց Լեոյին հեռացնելու որոշման մասին։ Դրանից հետո ես պարտավորություն ստանձնեցի չմեկնաբանել այն: Ես ակումբի աշխատակից եմ, որոշումը կայացված է, ես դա չեմ մեկնաբանում։
Ես ստիպված չէի որոշում կայացնել: Ինձ տեղեկացրել են դրա մասին, ես հնազանդվում եմ։
Երբ Լեոն վերադառնա, կտեսնենք՝ ինչ կլինի։ Քննարկումներ կլինեն ողջ ակումբի, ինչպես նաև Լեոյի՝ ամենաշահագրգիռ կողմի հետ», - ասել է Գալտյեն: