«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին դարձել է Իտալիայի առաջնությունում հաղթած ամենատարեց մարզիչը: Ինչպես հայտնում է Opta-ն, իտալացի մասնագետը սկուդետտn վերցրել է 64 տարեկան 58 օրական հասակում, ինչը Ա սերիայի ռեկորդ է:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 33‑րդ տուրի արտագնա խաղում նեապոլցիները 1:1 հաշվով ոչ-ոքի խաղացին «Ուդինեզեի» հետ: «Նապոլին» վաստակեց 80 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար:
«Նապոլին» երրորդ անգամ նվաճեց ազգային առաջնության ոսկե մեդալները: Ավելի վաղ նեապոլցիները հաղթել էին սկուդետտոյին 1986/87 և 1989/90 մրցաշրջաններում։