Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված խաղում «Բրայթոնն» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Բրայթոնին»: Տանտերերը հաղթական գնդակհը խփեցին վերջին րոպեին՝ 11 մետրանոց հարվածից, որը դիպուկ իրացրեց Ալեքսիս Մաք Ալիսթերը։
Այս խաղից հետո «կարմիր սատանաները» 63 միավորով, 4-րդն են, իսկ Ռոբերտո Դե Ձերբիի թիմը վաստակած 55 միավորով` 6-րդը։