Սպորտ

ՊՍԺ-ի երկրպագուները պահանջել են, որ Նեյմարը, Մեսսին և Վերատին հեռանան ակումբից

ՊՍԺ-ի երկրպագուները գնացել են Նեյմարի տուն և հորդորել նրան հեռանալ ակումբից:

Երեկ ՊՍԺ-ի երկրպագուները ակումբի գրասենյակ են գնացել ղեկավարության հրաժարականի պահանջով: Նրանք նաև կոչ են արել Մեսսիին, Նեյմարին, Ալ-Խելայֆիին և Վերատիին՝ հեռանալ թիմից, իսկ Լիոնելին վիրավորել են։ Ակումբը դատապարտել է երկրպագուների պահվածքը։

Պարզվել է, որ երկրպագուները գնացել են նաև բրազիլացի հարձակվողի տուն: «Նեյմար, հեռացիր». վանկարկել են նրանք խաղացողի տան մոտ:

Ինքը՝ ֆուտբոլիստը հաստատել է տեղի ունեցածը՝ նշելով, որ երկրպագուները հեռացել են ժամը 9-ի սահմաններում: