Սպորտ

Մեսսիի հայրը կհանդիպի «Ինտեր Մայամիի» սեփականատիրոջ հետ

Մեսսիի հայրը կհանդիպի «Ինտեր Մայամիի» սեփականատիրոջ հետ

«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, որը նաև նրա գործակալն է, մոտ ժամանակներս պետք է հանդիպի «Ինտեր Մայամիի» սեփականատեր Խորխե Մասի հետ․ հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Երեքշաբթի օրը զլմ-ները հայտնել էին, որ ՊՍԺ‑ն ֆուտբոլիստին երկու շաբաթով հեռացրել է մարզումներից՝ Սաուդյան Արաբիա չհամաձայնեցված այցի պատճառով: Ենթադրվում է նաև, որ փարիզյան ակումբը որոշել է օգտվել հարձակվողի հետ պայմանագիրը չերկարաձգելու հնարավորությունից։

Նշվում է, որ ՄԼՍ-ի ակումբը վերջին ամիսներին արդեն բանակցություններ էր վարում խաղացողի ներկայացուցիչների հետ՝ փորձելով նախնական պայմանագիր կնքել, սակայն այն այդպես էլ չստորագրվեց:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա արգենտինացին մասնակցել է 37 հանդիպման, դարձել 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական