Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Սիմոնե Ինձազգիի սաները ջախջախիչ հաշվո հաղթեցին մրցակցին՝ 6-0։
Սիմոնե Ինձազգիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Էդին Ջեկոն ու Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հական Չալհանօղլուն, իսկ տանտերերի հարձակվող Ադլոֆո Գայչը գրավեց սեփական դարպասը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 60 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում: «Վերոնան» 27 միավորով 18-րդն է։