Սպորտ

Սաուդյան Արաբիան 5 անգամ ավելի շատ է վճարում Մեսսիին դեսպանի դերի համար, քան առաջարկում էր Ռոնալդուին

Դեսպանի դերի համար Սաուդյան Արաբիան 5 անգամ ավելի շատ է վճարում Լեո Մեսսիին, քան առաջարկել էր Կրիշտիանու Ռոնալդուին:

2021 թվականի հունվարին The Telegraph-ը հայտնել էր, որ Ռոնալդուին տարեկան 5 միլիոն ֆունտ (մոտ 6 միլիոն եվրո) են առաջարկել Սաուդյան Արաբիայի զբոսաշրջային դեսպանի դերի համար։ Կրիշտիանուի մերժումից հետո Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները դիմել են Մեսսիին: 2022 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Մեսսին սկսել է կատարել երկրի զբոսաշրջային դեսպանի դերը։

Ինչպես գրում է The Athletic-ը՝ վկայակոչելով Պարսից ծոցի երկրներում դեսպանական նախագծերի աշխատանքին ծանոթ մի քանի աղբյուրի, այժմ Սաուդյան Արաբիայի հետ աշխատելու համար Մեսսին ստանում է 5 անգամ ավելի շատ գումար, քան նախկինում առաջարկվել էր Ռոնալդուին: