Սպորտ

Լոնդոնյան դերբիում ուժեղ էին Արտետայի սաները. «Չելսին» շարունակում է անընդմեջ պարտությունների շարքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Չելսիին»՝ 3:1։ «Արսենալից» դուբլի հեղինակ դարձավ Մարտին Էդեգորը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբի Ժեզուսը։ «Չելսիի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում կարողացան միայն կրճատել հաշիվը. 65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նոնի Մադուեկեն։ 

Այսպիսով, «Արսենալը» հաղթեց 3:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 78 միավոր և շարունում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Չելսին», 39 միավորով, 12-րդն է։